ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 1-ին հաստատել է այն օրինագիծը, որը Պետդեպարտամենտին թույլատրում է ամերիկյան անձանագրից զրկել ահաբեկչության հետ կապերի համար:
Դա վկայում են քվեարկության արդյունքները: Նախագիծը հունվարին ներկայացրել էր արտաքին գործերի կոմիտեի անդամ Թեդ Պոն:
Փաստաթուղթը, որը լրացնում է անձնագրի մասին 1926 թվականի օրենքը եւ «Պետդեպարտամենտին ցուցում է տալիս մերժել անձնագրի տրամադրումն այն անձին, որն ահաբեկչական կազմակերպության անդամ է, կապված է դրա հետ կամ նյութական աջակցություն է ցույց տալիս դրան», ինչպես նաեւ թույլ է տալիս հետ կանչել անձնագիրն նման անձանցից:
Փաստաթուղթն այժմ պետք է քվեարկության դրվի Սենատում, ինչից հետո կներկայացվի նախագահի ստորագրմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: