Դմիտրի Բիկովը զրուցել է ՌԴ նախագահական ընտրություններին թեկնածուի հայտ ներկայացրած Քսենիա Սոբչակի հետ:
Քսենիան դեռ պաշտոնապես չի համարվում թեկնածու, դեռ չի հավաքել անհրաժեշտ 300 000 ձայնը, չի մշակել տնտեսական ծրագիրը, սակայն արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել:
– Քսենիա, ինչպե՞ս իմացաք, որ դուք հավակնորդ եք:
– Ամեն բան այնպես չի եղել, ինչպես ներկայացնում են: Դուք, ինչպես հասկանում եք, մտածում եք, որ ինձ կանչել են Կրեմլ և հանձնարարել խաղալ այս դերը:
Իրականում, ինձ դեռ ամռանը մտերմիկ զրույցների ժամանակ տարբեր զբաղմունքի մարդիկ կատակով ասում էին, Նավալնուց հետո դու պետք է ձայն բարձրացնես: Լուրջ չէի ընդունում, բայց հետո հասկացա, որ իսկապես՝ ընդդիմադիր հայացքներով կինն այսօր կարող է իրավիճակ փոխել:
– Լավ, ինչպե՞ս այդ մասին ասացիք հիմնական ընդդիմախոսին:
– Մոտ մեկ տարի է հորս մասին ֆիլմ եմ նկարում: Հերթը հասավ Կրեմլ գնալուն: Հանդիպեցի Պուտինին և նա ամեն բան իմացավ: Կրեմլում եղե՞լ եք:
– Ցավոք, ոչ:
– Այնպես է, որ առանձնանալ չի լինում, մեկ ընդհանուր տարածություն է, շատ մարդիկ կային, բայց ուժերս հավաքեցի և ամեն բան ասացի:
– Իսկ նա՞:
– Անտարբեր մնաց: Չեմ կարծում, որ կհաղթեմ, բայց 2024-ի համար արդեն մեծ փորձ ձեռք կբերեմ:
– Դուք հավատու՞մ եք, որ նա 2024-ին կհեռանա իշխանությունից:
– Այո: Օրենքով է գործում: Ընդ որում, ոչ թե բարոյական հարթության վրա, այլ՝ ֆորմալ: Նրա համար շատ կարևոր է պահպանել արտաքին բարեկեցությունը:
– Իսկ նախագահական ինստիտուտը կպահպանվի՞:
– Վստահ եմ, որ կպահպանվի:
– Բայց մի վտանգ կա: Նրանք սկզբում ծեփում են ընդդիմադիր, որից հետո, եթե այդ ընդդիմադիրը հավատում է իր կերպարին, սկսում է կանոններից դուրս խաղալ, այդ ժամանակ վրա է հասնում կոմպրոմատների թղթապանակը և ամեն բան ավարտվում է: Ինչպես Ռոգոզինի դեպքում:
– Տեղյակ եմ և պատրաստ: Գիտեմ նաև, որ արդեն դեկտեմբերին այդ կոմպրոմատների թղթապանակն իմ դռնով էլ կանցնի: Բայց նրանք առայժմ ինձ հետ նման կերպ չեն վարվում, գերադասում են խեղդել ողջագուրման ընթացքում:
– Այնպիսի տպավորություն է, որ դուք այս ամենից զվարճանում եք:
– Ես վաղուց եմ լիցքավորվում ուրիշների ատելությունից:
– Փող որտեղի՞ց եք հայթայթելու:
– Բիզնեսմեն ընկերներիցս մեկը դեռ ամռանն ասաց, որ 10 միլիոնը նման գործերի համար մեծ գումար չէ…
– Ո՞վ է ասել, Ջաբրաիլովը՞:
– Չեմ ասի:
– Եվս մի անխուսափելի հարց: Ինչու՞ եք նախընտրական շտաբի ղեկավար ընտրել Իգոր Մալաշենկոյին:
– Սիրում եմ գեղեցիկ խաղերը: Նա հրաշալի էր կազմակերպել ելցինյան ընտրարշավը դեռ 1996-ին:
– Ի՞չ կասեր այս ամենի մասին ձեր հայրը:
– Կարծում եմ, կընդուներ այս ամենը: Ընդհանրապես, նա չէր սիրում վախենալ, հանդուրժե… Եվ հետո, նա սիրում էր Ռուսաստանը, ինչպես և ես… Ուզում եմ, որ Ռուսաստանի մասին խոսելիս մարդիկ ոչ թե չարանան, այլ հպարտանան:
Ամբողջությամբ՝ sobesednik.ru