
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել: Ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյաննը, հակառակորդը կրակոցներ արձակել է նաև գյուղերի ուղղությամբ: «Դրանք աննշան կրակոցներ են, որոնց արդյունքում ոչ ոք չի տուժել»,-ասաց Հովհաննիսյանը: