Անի Երանյան. «Քանի որ տեղափոխվել եմ Մոսկվա, ժամանակ կունենամ ավելի շատ աշխատել ինձ վրա». life.tert.am
Advertisement 1000 x 90

Անի Երանյան. «Քանի որ տեղափոխվել եմ Մոսկվա, ժամանակ կունենամ ավելի շատ աշխատել ինձ վրա». life.tert.am

Դերասանուհի Անի Երանյանն այս փուլում ներկայանում է «Հետհաշվարկ» և «Ֆուլ հաուս» նախագծերում։ Դեկտեմբերին այս նախագծերը կավարտվեն և Անին կգնա հանգստանալու, ուժերը վերականգնելու, մասնագիտական նոր ճանապարհներ փնտրելու և իրեն նոր միջավայրում փորձելու։ Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել վերջերս քչախոս դարձած դերասանուհու հետ։

 –Անի, վերջին շրջանում քեզ չենք տեսնում հեռուստասերիալներում, որոնք նույն օրը նկարահանվում են ու եթեր հեռարձակվում, սակայն «Ֆուլ հաուսը» մոտենում է իր ավարտին, «Հետհաշվարկը» 24 մասանոց նախագիծ է։ Հիմա անհամեմատ ավելի շատ են նկարահանվում ֆիլմեր, թեև դրանց մեջ քիչ են որակյալները։  Որպես դերասանուհի` ունե՞ս ընտրություն, թե՞ հնարավոր է հաջորդ պահին ինքդ էլ ստիպված լինես ներկայանալ մի  նախագծում, որը լիարժեք չհամապատասխանի չափանիշներիդ։

 –«Ֆուլ հաուսի» ավարտից հետո ուզում եմ  դադար առնել։ Դերասանի մասնագիտությունը ժամանակավորություն ունի, դու պետք է նաև այլ աշխատանքով զբաղվես։ Ես ունեմ երկրորդ կրթություն, ամեն վայրկյան կարող եմ լրիվ այլ աշխատանք էլ անել։ Քանի որ տեղափոխվել եմ Մոսկվա, ժամանակ կունենամ ավելի շատ աշխատել ինձ վրա։

Բացի այն, որ սա մեր սիրած աշխատանքն է, յուրաքանչյուրս աշխատում ենք նաև գումարի համար։ Ես շատ ուրախ եմ, որ նկարահանվում են հեռուստասերիալներ, մարդիկ կարողանում են գումար աշխատել, բնականաբար, պետք է տեղ տալ նոր դեմքերին, սակայն հեռուստացույց նայելիս պետք է  հասկանաս, որ, գոնե, մասնագիտական խոսք կա։ Հեռուստացույցը միացնում ես, տեսնում, որ շատ տարբեր մարդիկ կան։ Իհարկե, շատ լավ է նոր մարդկանց ներկայությունն էկրաններին, սակայն  ցանկալի է, որ ռեժիսորներն ու պրոդյուսերները չգնան քիչ գումար վճարելու հետևից ու էկրան բերեն ամեն պատահածի։ Հաճախ հրավիրում են դերասանուհուն, նա ասում է իր հոնորարի չափը, ասում են՝ հաջողություն, բերում են ավելի քիչ վարձատրությամբ ոչ պրոֆեսիոնալ մարդու։ Նայում ես, մեկը չի կարողանում խոսել, մյուսը լեզվի արատ ունի։ Գոյություն ունի Թատերական ինստիտուտ, կան լիքը երեխաներ, որոնք, իրոք, տաղանդավոր են, կարող է մարդն ավարտած էլ չլինի, բայց հիմք ունենա։

Ես չեմ ասում, որ ի սկզբանե պրոֆեսիոնալ եմ եղել կամ հիմա եմ շատ պրոֆեսիոնալ։ Ես ինձ գնահատական չեմ տալիս, բայց, համենայն դեպս, կրթություն ունեմ, փորձում եմ ինչ–որ բան անել, նոր ուղղություններ բացահայտել իմ մեջ։

 

 

–Անի, տարիներ առաջ մենք հրաժեշտի հարցազրույց արեցինք, դու պատրաստվում էիր գնալ Մոսկվա և այնտեղ բիզնես սկսել, սակայն  ընդամենը 1 ամիս անց վերադարձար Հայաստան։ Ասացիր, որ չկարողացար հարմարվել։ Այն ժամանակ քո վերադառնալը նաև անձնական կյանքովդ էր պայմանավորված, իսկ հիմա ի՞նչն է քեզ տանում Մոսկվա, որտեղ գտել ես խաղաղությունդ։

 –Այն ժամանակ չկարողացա մնալ, որովհետև ինձ էստեղ պահող բան կար` անձնական կյանքս, որի հետ կապված խնդիրներ էին առաջանում։ Հիմա չունեմ այդ խնդիրը։ Տարիքս էլ իրենն անում է։ Ցավոք, էլ 20 տարեկան չեմ, ուղեղով եմ մտածում։ Հասկացա, որ ուզում եմ փոխել բնակությանս տեղը։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր