Մեծ Բրիտանիայում ընտրել են տարվա բառը
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայում ընտրել են տարվա բառը

Անգլերեն լեզվի առաջատար բառարաններից մեկը՝ բրիտանական Collins English Dictionary-ը, նոյեմբերի 2-ին հայտարարել է 2017 թվականի բառակապակցությունը. այն «ֆեյքային նորություններ» (fake news) արտահայտությունն է: 2016 թվականից այս բառակապակցության գործածման հաճախականությունն ավելացել է 365 տոկոսով:

Բառակապակցությունը, որը Collins-ը մեկնաբանում է որպես «ստահոդ, հաճախ սենսացիոն տեղեկատվություն, որը տարածվում է լրատվական հաղորդագրությունների տեսքով», տեղ կգտնի բառարանի հաջորդ տպագիր տարբերակում:

«Ֆեյքային նորություններ» արտահայտությունը հաճախ է օգտագործում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մասնավորապես, ամերիկյան ԶԼՄ-ների վերաբերմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր