Հինգ տարի առաջ մեկը Հայաստանում, մյուսը Շվեդիայում, համարյա միաժամանակ, սկսում են նույն բիզնեսը։ Նա, ով Հայաստանում էր, տեսնում էր իր քթից երկու մետր հեռու միայն, իսկ նա, ով Շվեդիայում էր, տեսնում էր ամբողջ աշխարհը։ Հայը, անցնելով իր տեսած երկու մետրը, տեսավ հաջորդ հինգը, ու որոշեց քայլել առաջ, զգույշ, մանր քայլերով, դեռևս չհասկանալով, թե ուր է գնում, և կողքինները նույնիսկ այդ մանր քայլերն էին համարում հիմարություն ու խելագարություն։ Շվեդն այդ ժամանակ արդեն ամբողջ ուժով վազում էր, գրավում նոր երկրներ, ու կողքինները ոգևորված օգնում ու խրախուսում էին նրան։ Ինչ-որ պահի հայն ու շվեդը նույնիսկ մի երկրում հանդիպեցին ու շվեդը զիջեց այդ երկիրը հային։
Հինգ տարվա մեջ շվեդը գրավեց 65 մեծ ու փոքր երկիր, հայը երեք փոքր։ Շվեդը ներգրավեց 3մլրդ դոլար և կառուցեց 6 մլրդանոց ընկերություն, իսկ հայը զոռով-շառով 3մլն և ընկերությունն էլ դեռ շվեդի ընկերության 1%-ի չափ էլ չկա։
Պատճառներ և մխիթարանքներ կարելի է շատ գտնել, աշխարհագրություն, փող, կապեր, ֆլան-ֆստան, բայց դե մենք հո պատճառի համար չենք հավաքվել։
Տարբերությունը բացառապես vision-ն է!!! Որտեղ եք Դուք ուզում տեսնել Ձեր ընկերությունը հինգ տարի հետո? Որտեղ է վերջանում Ձեր հորիզոնը? Ինչքան հեռու է Ձեզ տանում Ձեր երևակայությունն ու ինչքան ուժգին է Ձեր աշխարհը գրավելու ցանկությունը? Ուրիշ հարյուրապատիկ տարբերություն չկա! Աշխարհը չգրավելու միակ պատճառը այն չտեսնելն է!
Էս ուսուցանող ֆոնի վրա ուզում եմ սրտանց շնորհավորել իմ սիրելի ընկերներ Artavazd Mehrabyan-ին ու Mikayel Vardanyan-ին՝ Picsart-ի շքեղագույն հերթական նվաճման համար՝ մեկ ամսում 100մլն ակտիվ օգտատեր, 850մլն նոր նկար, հրաշալի կրեատիվ համայնք ու աշխարհը գրավելու հրաշալի հնարավորություն!