Մաքգրեգոր. UFC չեմ վերադառնա պարզապես որպես մարտիկ. ցանկանում եմ այդ բիզնեսը համատեղ անել
Advertisement 1000 x 90

Մաքգրեգոր. UFC չեմ վերադառնա պարզապես որպես մարտիկ. ցանկանում եմ այդ բիզնեսը համատեղ անել

UFC-ի չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը հայտնել է, որ դեռևս որոշում չի կայացրել այն մասին, թե որտեղ կանցկացնի իր հաջորդ մենամարտը:

Հիշեցնենք` օգոստոսին Կոնորը բռնցքամարտի կանոններով մենամարտ է անցկացրել Ֆլոյդ Մեյվեզերի հետ, որի եկամուտները գերազանցել են 600 մլն եվրոն:

Կոնոր Մաքգրեգորի «McGregor Promotions» ընկերությունը մենամարտի կազմակերպիչներից մեկն էր: Իսկ հիմա Մաքգրեգորը ցանկանում է դառնալ UFC-ի մենամարտերի կազմակերպիչներից մեկը.

«Ինչ կլինի հետագայու՞մ. տեսնենք: Ես մենամարտերի մի քանի առաջարկներ ունեմ. դրանք և՛ UFC-ի մարտեր են, և` բռնցքամարտի մենամարտեր:

UFC-ի հետ նոր պայմանագիր կնքելու համար ես պետք է իսկապես ֆանտաստիկ առաջարկ ստանամ: Հիմա մենք բանակցություններ ենք վարում: Տեսնենք` նրանք ինձ ինչով կգայթակղեն: Ես նոր եմ անցկացրել մենամարտ, որը միլիարդ դոլարների հետ է կապ ունեցել, իհարկե ես միայն շահավետ առաջարկներ եմ ակնկալում:

Ցանկանում եմ հեռարձակումներից ևս իմ մասնաբաժինը ստանալ: Ցանկանում եմ գործընկեր լինել: Ես UFC չեմ վերադառնա պարզապես որպես մարտիկ, ես ցանկանում եմ այս բիզնեսը միասին անել»,- հայտարարել է Մաքգրեգորը:

armsport.am