Մարզահագուստի, կոշիկների ու մարզական այլ պարագաների արտադրությամբ զբաղվող գերմանական Adidas ընկերությունը «PARLEY FOR THE OCEANS» բնապահպանական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում ներկայացրել է օվկիանոսներից հավաքված պլաստիկե աղբից պատրաստված մարզակոշիկներ:
Ինչպես նշում է «Euromag»-ը, այսպիսով՝ հայտնի բրենդն իր լուման է ներդրել օվկիանոսների մաքրման գործընթացում:
Աղբյուրը նկատում է, որ ներկայացված EQT Support ADV by Parley մոդելներն ունեն ոճային տեսք ու հարմարավետ են: Դրանք արդեն հանվել են վաճառքի ու արժեն 160 դոլար:
Հայտնի է, որ յուրաքանչյուր տարի ծովեր ու օվկիանոսներ է թափվում 6.5-8 մլն տոննա պլաստիկե աղբ: Ուստի՝ Adidas-ը փորձել է իր նոր արտադրանքի միջոցով հանրության ուշադրությունն ուղղել շրջակա միջավայրը մաքուր պահելու խնդրին:
armsport.am