Օրերս Երևանում, ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպվել էր Valmont և Monsanto ընկերությունների շնորհանդեսը:
System of a Down ռոք-խմբի երգիչ Սերժ Թանկյանը Facebook-յան իր էջում Հայաստանին կոչ է արել «հեռու մնալ» ամերիկյան Monsanto ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատարն է համարվում:
Նա մասնավորապես, գրել է.
«Հայաստաՙն, խնդրում եմ հեռու մնաՙ: Կան շատ ապացույցներ, որ Monsanto-ն թունավորել է մեր շրջակա միջավայրը՝ մասնավորապես նպաստելով մեղուների ոչնչացմանը: Նրանց կողմից մշակված գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները օրգանական սննդի վերջն են նախանշում: ԱՄՆ-ում և Եվրոպայում Monsanto-ն՝ իր վարվելակերպով հայտնի է որպես չարիքի կորպորացիա: Նրանք չեն ընդունում և դատապարտում են ֆերմերներին:
Երբ ես Հայաստան եմ այցելում և այդտեղ խնձոր եմ ուտում, այն իսկական է և համեղ, քանի որ հանդիսանում է հազարավոր տարիների գյուղատնտեսական աշխատանքի արդյունք: Թող ամեն ինչ այդպես էլ մնա: Monsanto-ի «շնորհիվ» ես ԱՄՆ-ում նման խնձոր չեմ կարող գտնել:
Խնդրում եմ, տարածեՙք իմ այս գրառումը»: