Գերմանիայում միասեռ ամուսնությունների գրանցումների մեկնարկից մեկ ամիս անց իր հարաբերությունները որոշել է օրինականացնել շրջակա միջավայրի պահպանության նախարար Բարբարա Հենդրիքսը:
Այս մասին հայտնում է Euromag-ը՝ նշելով, որ դա առաջին դեպքն է Գերմանիայի կառավարությունում:
Գերմանուհի նախարարը հայտարարել է, որ պսակադրվել է ուսուցչուհի Վալերի Վոզանժի հետ: Արարողությունը կայացել է երկուշաբթի Հենդրիքսի հայրենի Կլիվ քաղաքում:
Նախարարն իր սեքսուալ կողմնորոշման մասին խոստովանել էր դեռևս 2013 թվականին: Ին ընտրյալի հետ նա ծանոթ է շուրջ 20 տարի:
Վալերի Վոզանժը գերմանականից բացի նաև ֆրանսիական քաղաքացիություն ունի և 9 տարով փոքր է 65-ամյա Հենդրիքսից:
Գերմանիայում առաջին միասեռ ամուսնությունը գրանցվել է 2017-ի հոկտեմբերի 1-ին: