Վանաձորում կկառուցվի Disneyland-ի փոքր կրկնօրինակը՝ Noyland: Disneyland-ի և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել Վանաձորում, հինգշաբթի` ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Վարչապետը նշել է, որ Վանաձորը ունի ներուժ, սակայն այն զարգացնելու համար մեծ գործ պետք է կատարվի։
Այդ նպատակով կառավարությունը հրավիրել է իտալացի փորձագետների՝ խորհրդատվության համար, ինչպես նաև իրականացվում են զբոսաշրջության զարգացման ծրագրեր, իսկ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներներում մեկնարկել է 100 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը։ «Արդեն մեկ տարի մենք աշխատում ենք ծրագրերի վրա, օրինակ` «Հայկական գյուղի» և Noyland–ի կառուցումը, ինչի համար համագործակցություն ենք սկսել այս ոլորտի լավագույն չորս խորհրդատուների հետ, որոնք աշխատել են Universal–ի, Disneyland–ի հետ: Նրանք պետք է տարածք նախանշեն և մշակեն Վանաձորի զարգացման հայեցակարգը», – ասել է Կարեն Կարապետյանը։