Էվրան ոտքով հարվածել է Մարսելի երկրպագուի գլխին և խաղի մեկնարկից առաջ հեռացվել դաշտից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Էվրան ոտքով հարվածել է Մարսելի երկրպագուի գլխին և խաղի մեկնարկից առաջ հեռացվել դաշտից

«Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրան կարմիր քարտ է ստացել Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` «Վիտորիա Գիմարայնշի» հետ խաղի մեկնարկից առաջ:

«L՛Equipe»-ի լրագրողը «Թվիթերի» իր էջում հայտնել է, որ նախավարժանքի ժամանակ «Մարսելի» երկրպագուները վիրավորական բացականչություններ են հնչեցրել իրենց ֆուտբոլիստ Էվրայի հասցեին:

Ֆուտբոլիստը մոտ կես ժամ կարողացել է զսպել իրեն, բայց հետո մոտեցել է երկրպագուներին: Կողմերը լեզվակռվի մեջ են մտել, ինչից հետո ֆուտբոլիստը ոտքով հարվածել է երկրպագուներից մեկի գլխին:

Էվրան, նշենք, դարձել է պատմության առաջին ֆուտբոլիստը, որը Եվրոպա լիգայի խաղի մեկնարկային սուլիչից առաջ հեռացվել է խաղադաշտից:

Հիշեցնենք` «Մարսելը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտություն է կրել պորտուգալական ակումբից:

armsport.am