Մաքգրեգոր. Նպատակս Forbes-ի ամենահարուստ մարզիկների ցանկը գլխավորելն է
Advertisement 1000 x 90

Մաքգրեգոր. Նպատակս Forbes-ի ամենահարուստ մարզիկների ցանկը գլխավորելն է

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Կոնոր Մաքգրեգորն ընդգծել է, որ 2018 թվականի հետ կապված իր նպատակը «Forbes»-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարզիկը դառնալն է.

«Կրիշտիանու Ռոնալդուն նախորդ տարի զբաղեցրեց «Forbes»-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ ես 24-րդ տեղում էի` 34 մլն դոլար եկամուտով:

Այս տարի, եթե ոչինչ չփոխվի, ապա առաջին տեղում կլինի Ֆլոյդ Մեյվեզերը, իսկ ես կլինեմ երկրորդը, Ռոնալդուն կեզրափակի եռյակը:

Բայց եթե ես մի քանի մենամարտ անցկացնեմ, ապա կկարողանամ շրջանցել Ֆլոյդին: Այս տարի իմ նպատակը 2018 թվականի ամենահարուստ մարզիկը դառնալն է` ընդհանուր 1 միլիարդ դոլար եկամուտով»,- Մաքգրեգորի խոսքերն է փոխանցում «BoxingScene»-ը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Մաքգրեգորը հայտնել էր, որ UFC-ի հետ նոր պայմանագիր կնքելու համար ինքը պետք է չափազանց գրավիչ առաջարկ ստանա` ֆինանսական տեսանկյունից:  Իռլանդացի մարտիկը հայտնել էր նաև, որ ցանկանում է դառնալ UFC-ի մենամարտերի կազմակերպիչներից մեկը:

armsport.am