Ռուսական «Ձայնը» նախագծում մեկնարկել է «մարտերի» փուլը:
Հղիության 9-րդ ամսում գտնվող Անահիտ Պողոսյանը մենամարտում էր Լադիսլավ Բուբների հետ:
Նա նախ հայերեն երգեց, ապա Բուբների հետ կատարեց Էրոս Ռամազոտիի երգերից մեկը:
Երկու մասնակիցներն էլ Պելագեայի թիմից են: Երգչուհին, սակայն, Անահիտին չանցկացրեց հաջորդ փուլ, քանի որ նա շուտով մայր է դառնալու, իսկ դա հիմա Անահիտի համար ամենակարևորն է: