Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը խոստացել է iPhone X նվիրել այն մարդուն, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կկարդա լավագույն բանաստեղծությունը: Քադիրովի խոսքով, սմարթֆոնի վերջին մոդելն իրեն նվիրել է ՈՒՀԱ-ի (КВН) չեչենական թիմը: «Այնպես, ինչպես երեխաները. դե նրանց չէի խնդրելու դուռը փակել հակառակ կողմից. դրանից հետո մի ամբողջ տարի կդառնաս նրանց կատակների հերոսը»,- Instagram-ի իր էջում գրել է Քադիրովը:
Դրա համար էլ Չեչնիայի առաջնորդը որոշել է խաղարկել IPhone-ը բաժանորդների շրջանում:
Սմարթֆոնի վաճառքը Ռուսաստանում սկսվել է նոյեմբերի 3-ից: iPhone Х-ի պաշտոնական գինը սկսվում է 79,9 հազար ռուբլուց: