Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ աշնանային ֆոտոշարք անել վաղուց էր ցանկանում։
«Իմ ընկերուհի և լուսանկարիչ Լունա Դաշյանը վաղուց էր ասում, որ կարելի է աշնանային գույների մեջ ֆոտոշարք անել։ Դիմահարդար Քրիստինան էլ վերջերս առաջարկեց աշնանային ոճում դիմահարդարում անել։ Որոշեցինք միանգամից ֆոտոշարքն էլ անել։ Պետք է 3 կերպարով լինեի, սակայն իմ բախտից անձրև եկավ։ Մենք չկարողացանք շարունակել ու սահմանափակվեցինք մի կերպարով»,– ասաց դերասանուհին։
Դերասանուհին նշեց, որ շաբաթական 2 օր մարզվում է։ Ըստ նրա` իր խնդիրը ոչ թե զուտ նիհարելն էր, այլ գեղեցիկ կազմվածք ունենալը։ «Ես սիրում եմ մարզված մարդկանց, երիտասարդներին, որոնք ունեն ձիգ մարմին, մկանային կառուցվածք։ Փորձում եմ ինքս էլ այդպիսի մարմին ունենալ»,– նշեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am