Հանրահայտ ռեժիսոր Կարեն Շահնազարովի կինը` Ալյոնա Սետունսկայան, տարիներ առաջ փախել է ԱՄՆ, երբ ամուսինը Կաննի կինոփառատոնում է եղել։ Այս մասին Շահնազարովը պատմել է «Մարդու ճակատագիրը Բորիս Կորչևնիկովի հետ» հաղորդման ժամանակ։
Ռեժիսորի խոսքով, երբ վերադարձել է տուն, սեղանին դրված մի նամակ է գտել. «Անյային ուզում եմ Դիսնեյլենդը ցույց տալ»։
«Ամեն ինչ սերիալի էր նման։ Ես մեկնեցի Կանն, հետո վերադարձա, մտա տուն ու տեսա, որ ոչ ոք չկա»,- պատմել է Շահնազարովը։
Ռեժիսորը փորձել է գտնել դստերն ու կնոջը, բայց հետո հասկացել է, որ կինը որոշել է նոր կյանք սկսել և ընդմիշտ է հեռացել նրանից։
Շահնազարովը 1995 թվականին նկարահանել էր «Ամերիկյան դուստրը» ֆիլմը, որը լի է նրա կյանքում տեղի ունեցած իրադարձություններով։ Շահնազարովը դստերը հանդիպել է 20 տարի անց և մտովի պատրաստվել, որ բոլորովին անծանոթ մարդու հետ է շփվելու։ Դուստրն ամերիկացու պես է մեծացել։
«Երբ ես ասում եմ, որ մենք ու Ամերիկան շատ տարբեր ենք, ես լավ կամ վատ բան չեմ ասում։ Դա չի նշանակում, որ մենք պետք է պատերազմենք։ Պետք է փոխզիջումներ գտնել` գիտակցելով, որ մենք շատ հարցերում տարբեր հայացքներ ունենք»,- ասել է Շահնազարովը։
Դստեր հետ շփվելուց հետո նա այսպիսի մտքեր է արտահայտել քաղաքական հաղորդումներում: