
Վարչապետ Կարեն Կարապետյանի գրառումը Facebook-ի իր էջում. «Չափազանց շահագրգռված ենք Հայաստանի զարգացման գործում մեր սփյուռքահայության մասնակցությամբ: Մենք շատ երկրների հետ բարեկամական հարաբերություններ ենք կառուցել՝ օգտագործելով մեր սփյուռքի ներուժը: Երկրների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ միշտ նշում ենք այն, որ մեր հայրենակիրցներն իրենց երկրների օրինապաշտ քաղաքացիներն են, բայց միաժամանակ պատմական հայրենիքը չեն մոռանում, և դրանում շատ մեծ ներուժ կա: Քայլեր ենք ձեռնարկելու երկկողմ կապերի ակտիվացման ուղղությամբ, և հուսով ենք, որ դուք Հայաստանի հետ ձեր կապն ակտիվ կպահեք: Դուք մեր դեսպաններն եք Ուզբեկստանում ու Ուզբեկստանի դեսպանները կարող եք լինել Հայաստանում»։