Պատերազմի ու խաղաղության արանքում. CNN Greece–ն Արցախի մասին ռեպորտաժ է պատրաստել. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պատերազմի ու խաղաղության արանքում. CNN Greece–ն Արցախի մասին ռեպորտաժ է պատրաստել. armeniasputnik.am

Արցախի մասին պատմող ռեպորտաժը CNN Greece-ի եթերում ցուցադրվել է երեկ` նոյեմբերի 3-ին։

Լրագրողները գնացել են դիրքեր, զրուցել Արցախի ղեկավարության ու բնակիչների հետ, պատմել Մարտակերտի առաջնագծում ծառայող զինծառայողների մասին։

Նախաձեռնության հեղինակ Մարիա Կարխիլակին նշել է, որ Արցախն այսօր ապրում է պատերազմի ու խաղաղության արանքում։ Հանրապետության տարածքի մի մասն ականապատված է, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են մահանում։

«Առաջնագծում մենք հանդիպեցինք երիտասարդ զինվորների, որոնք դեռ 20 տարեկան էլ չկան, խոսեցինք նրանց հրամանատարի հետ։ Հանդիպեցինք Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ու պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ քննարկեցինք այս բարդ հակամարտության ասպեկտները»,- նշել է Կարխիլակին։

Ռեպորտաժում նշվում է, որ 1994 թվականից ի վեր այս հակամարտությունը «սառեցված» է, բայց 2016 թվականին հրադադարի աննախադեպ խախտում արձանագրվեց, որը ստացավ «քառօրյա պատերազմ» անվանումը։ Եվ դա հիշեցրեց, որ չլուծված հակամարտությունները վտանգավոր են։

armeniasputnik.am