Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ ռեժիսոր Ջո Բերլինգերի փաստագրական Intent to Destroy ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում: Այդ մասին տեղեկացրել է ֆիլմի երաժշտության հեղինակ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:
«Ուրախությամբ հայտարարում ենք, որ Intent to Destroy ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում: Հպարտ եմ այն երաժշտությամբ, որը ես գրել եմ ֆիլմի համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թանկյանը: Ավելի վաղ, երաժիշտը նշել էր, որ Intent to Destroy-ն ամենաուժեղ ֆիլմերից է, որը երբևէ տեսել է վերջին շրջանում։
Intent to Destroy-ն այս տարի դարձել է Tribeca և Hot Docs Film Festivals փառատոնների ամենահիշարժան ֆիլմերից մեկը:
Excited to announce screenings of #intenttodestroy in LA starting 11/10. Proud of the music I did 4 the film. Tix – https://t.co/hQV5Vkm6yBpic.twitter.com/kncA1oXOOQ