Հավանաբար նկատել եք, որ մարդկանց մի մասին նեղացնելը բավական հեշտ է։ Greatpicture.ru-ն ներկայացրել է կենդանակերպի ամենանեղացկոտ նշաններին։
Խոյերը հիշաչար չեն, բայց նրանց բռնկուն բնավորությունը ձեզ կստիպի փոշմանել այն ամենի համար, ինչ արել և ասել եք։ Եթե ձեր կողմից նրանց հասցված վիրավորանքները կյանքի հետ համատեղելի լինեն, Խոյերը կշարունակեն շփվել ձեզ հետ, կարծես ոչինչ չի եղել։
Կույսերը, Այծեղջյուրներն ու Ցուլերը չեն առանձնանում նեղացկոտությամբ։ Նրանք չեն զայրանում, պահվածքն ընդունում են այնպես, կարծես այդպես էլ պիտի լիներ։ Երբեմ կարող են առհասարակ դադարել շփվել։ Եթե շատ եք նեղացրել Ցուլերին, նրանք բավական երկար ժամանակ ձեզ բարոյականություն կքարոզեն, իսկ Կույսերը կատեն ձեզ և սառնասրտորեն վրեժ կլուծեն։ Այծեղջյուրներն ամենաշատը նեղանում են քննադատությունից։ Կարող են ներել, եթե ապացուցեք, որ քննադատությունը հիմնավորված էր։
Առյուծներին նեղացնելը բավական հեշտ է՝ ըստ արժանվույն չգնահատելով նրանց աշխատանքը, գեղեցկությունը, խելքը, բարեսրտությունը։ Եթե Առյուծն այնքան էլ նեղացած չէ, նա կարող է ձևացնել, թե պարզապես գոյություն չունեք իր համար։ Նրանց սիրտը շահելը շատ հեշտ է. պարզապես հարկավոր է գովել Առյուծին։
Ջրհոսները, Կշեռքն ու Երիկվորյակները բավական նեղացկոտ են։ Նրանք հակված չեն վրեժ լուծել, բայց Երկվորյակները կարող են սկանդալ սարքել։ Կշեռքները սիրում են ցուցադրել, թե որքան եք ցավեցրել իրենց։ Ջրհոսները պարզապես կհիասթափվեն ձեզնից և կհեռանան՝ առանց ավելորդ բացատրությունների։
Աղեղնավորները կենդանակերպի ամենաբարի նշաններից մեկն են, բայց հարկավոր չէ չարաշահել նրանց բարությունը։ Բավական բուռն բնավորություն ունեն։ Ձեզ միանգամից «սպանելու» փոխարեն՝ նրանք դանդաղորեն կազդեն ձեզ վրա և կփորձեն ձեզ ճիշտ ուղու վրա դնել։
Խեցգետինները, Կարիճն ու Ձկները շատ նեղացկոտ են, նրանց նեղացնելը չափազանց հեշտ է։ Ձկներն այնքան էլ արագ չեն ների ձեզ, իսկ Կարիճները սառնասրտորեն վրեժ կլուծեն։ Հարկավոր է զգույշ լինել նրանց հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը