Advertisement 1000 x 90

Մի երգի պատմություն. «Այլ աչեր»

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

1970-ականների կեսերին մեծ ճանաչում էր ստացել «Այլ աչեր» երգը լիբանանահայ երգիչ Ադիս Հարմանդյանի կատարմամբ: Այդ երգը նա ներառել էր իր սկավառակներից մեկում, և Երևանում այդ տարիներին այն լսվում էր ամենուրեք: Հետագայում «Այլ աչեր» երգը շատ երգիչներ են կատարել՝ տարբեր ոճերով և գործիքավորմամբ: Այդ արդեն, կարելի է ասել, ժողովրդական դարձած երգի խոսքերի հեղինակն է բանաստեղծ Յուրի Սահակյանը, իսկ երաժշտությունը գրել է մանկավարժ և երգահան Էդվարդ Թումանյանը:

Յուրի Սահակյանը մի առիթով պատմել է. «Սկզբում այս բանաստեղծության վերնագիրը «Մի ռուս աղջկան» էր: Կար մի ռուս աղջիկ, կար զգացմունք, և ես էլ բանաստեղծությամբ եմ պատասխանել նրան: Երբ բանակից եկա Երևան` տարա բանաստեղծությունը «Ավանգարդ» թերթ: Այնտեղ Հակոբջան անունով մի հրաշալի մարդ կար՝ Երևանում նա իմ առաջին բարեկամն ու ծանոթն էր: Նա ասաց. «Յուրա ջան, էդ «Մի ռուս աղջկան» վերնագիրը ճիշտ չի ընտրված, մի քիչ անհարմար է, արի գրենք՝ «Մի աղջան»: Ու այդպես էլ գրեցին: Բանաստեղծությունը լույս տեսավ, իսկ լույս տեսնելուց մի երկու-երեք տարի հետո էլ գրվեց երաժշտությունը»: