Թրամփն իր ասիական ճանապարհորդությունը սկսեց Փիրլ Հարբորից. Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

Թրամփն իր ասիական ճանապարհորդությունը սկսեց Փիրլ Հարբորից. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի գրառումը.

1941թ. Ճապոնիան հարձակվեց Փիրլ Հարբորի վրա, որից հետո ԱՄՆ-ն ներքաշվեց երկրորդ ամխարհամարտի մեջ։ Հարձակման հետևանքով ԱՄՆ-ն 2400 զոհ տվեց։ Արդյունքում՝ 1945թ. սեպտեմբերին, ամերիկյան Միսսուրի ռազմանավի վրա Ճապոնիան ստորագրեց կապիտուլիացիան, իր մաշկի վրա զգալով մարդկության պատմության առաջին և միակ ատոմային հարվածը։

Թրամփի Փիրլ Հարբոր այցելությունը պատահական չեմ համարում, մանավանդ, որ նախագահը այստեղից միանգամից մեկնում է Տոկիո։ ԱՄՆ-ն հիշեցնում է Խաղաղ Օվկիանոսում իր կենսական շահերի մասին և այդ հիշեցման հասցեատերերն են Ճապոնիան, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Ռուսաստանն ու այլոք։ Հաուայի նահանգում ԱՄՆ գլխավոր հրամանատարին ռազմածովային հրամանատարությունը զեկուցել է իրավիճակը (հավանաբար կորեական ճգնաժամի վերաբերյալ), ինչից հետո Թրամփը ուղևորվել է Ճապոնիա։ Սա ԱՄՆ որևէ նախագահի՝ վարջին 25 տարիների ամենաերկարատև ճանապարհորդությունն է Ասիա, որը կտևի 15 օր, ներառելով 5 պետություն։



Նման նյութեր