Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի հրապարակումը.
Իմացաք, որ Մարտիկն ու Սիրուշը ԿԱՊՎԱԾ ԵՆ (ըստ ոմանց՝ կապնված): 🙂 Սիրային կապով: 🙂 Թունդ սեր է. ամեն օր ԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ (ըստ ոմանց՝ զանգվում), չեն ՎԻՃՈՒՄ (ըստ ոմանց՝ վիճվում)… Բայց էս Մարտիկն անդուր գյադա էր. որոշել էր խաբել Սիրուշին: Բայց Սիրուշն էլ հեշտ ԽԱԲՎՈՂ (ըստ ոմանց՝ խաբնվող) աղջիկ չէ:
Մի օրում խեղճացրեց սրիկային, որր հիմա ԽՆԴՐՈՒՄ Է ու նույնիսկ ՔԾՆՈՒՄ (ըստ ոմանց՝ խնդրվում ու քծնվում)…
Սակայն ներում-բեկում չկար:
Մարտիկը փախչում է (ըստ ոմանց՝ փախնում) հեռո՜ւ երկիր, ներկայանում որպես սիրուց ՏՈՒԺԱԾ (ըստ ոմանց՝ տուժված)…
Սիրուշը հույս ունի, որ Մարտիկը ԿՎԵՐԱԴԱՌՆԱ (ըստ ոմանց՝ հետ կվերադառնա), ԿԶՂՋԱ, ՄԵՂԱ ԿԳԱ (ըստ ոմանց՝ կմեղանչի) և կամուսնանա իր հետ…
Եվ այսպես անվերջ ու տափակ… 🙂 🙂 🙂 Մեր նյարդերի հաշվին: 🙂