Թոնի Ֆարելը ծագումով լիբանանցի է, աշխատում և ապրում է ԱՄՆ-ում, նորար է, դիզայներ: Համարվում է Apple-ի հայտնի iPod-ի հեղինակը: 2010 թ. ստեղծել է Nest Labs-ը, որի առաջին արտադրանքը Nest Learning Thermostat է:
ՀՀ նախագահի նստավայրում հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017 թվականի մրցանակաբաշխության հաղթողի ներկայացման մամուլի ասուլիսը։ Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը հայտարարեց, որ Համաշխարհային ՏՏ մրցանակի այս տարվա դափնեկիրը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելն է։
Նշենք, որ լինելով երաժշտության սիրահար, Ֆադելը աշխատել է դյուրակիր թվային երաժշտական նվագարկչի հայտնագործման ուղղությամբ։ Իր սեփական ստարտափի համար ֆինանսավորում փնտրելու ժամանակ 2001թ. նա համագործակցության հրավեր է ստացել Apple ընկերությունից, սակայն ներկայացնելով Apple-ն իր դիզայնով՝ նա Սթիվ Ջոբսից մշտական աշխատանքի առաջարկ է ստացել հատուկ նախագծերի խմբի ղեկավարի պաշտոնում։
Այն ժամանակ, երբ Ֆարելը աշխատել է առաջին iPhone-ի ստեղծման վրա, ձեռքի տակով անցկացրել է հարյուրավոր սմարթֆոններ, որ կարողանա գտնել համադրման լավագույն տարբերակը: Նա ուսումնասիրել է Motorola-ի, LG-ի լավագույն մոդելները, փորձելով գտնել բազմաֆունկցիոնալության լավագույն համադրությունը:
Ստորև ներկայացնում ենք տաղանդավոր գյուտարարի բանախոսությունը, ուր նա պնդում է, որ լավագույն դիզայնը գաղտնիքը՝ նկատելն է: