Հայաստանը դյուրացնելու է մուտքի արտոնագրերի ստացումը Հնդկաստանի քաղաքացիների համար. Սերժ Սարգսյան
Advertisement 1000 x 90

Հայաստանը դյուրացնելու է մուտքի արտոնագրերի ստացումը Հնդկաստանի քաղաքացիների համար. Սերժ Սարգսյան

Գործարարների շփումը հեշտացնելու, հատկապես զբոսաշրջային հոսքեր ներգրավելու նպատակով Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար շուտով դյուրացնելու է մուտքի արտոնագրերի ստացումը: Այս մասին հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում  նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ լրագրողի հարցադրմանը` կապված Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցություն ունենալու հնարավորության հետ:

«Մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք, Հայաստանում ազատականացրել ենք օդային տարածքը: Հնդկական ավիաընկերությունները կարող են չվերթներ իրականացնել Նյու Դելի-Երևան ուղղությամբ, ինչպես նաև Երևանից աշխարհի այլ մասեր: Մյուս կողմից Հնդկաստանում պետք է հսկայական աշխատանք տանենք Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու համար: Ինչ-որ չափով արդեն սկսել ենք այդ աշխատանքը, Հայաստան են այցելել տուրիստական գործակալությունների, գործարար միությունների ներկայացուցիչներ: Արդեն հնդիկ կինեմատոգրաֆիստների կողմից նկարվել է առաջին ֆիլմը Հայաստանում: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում երկրորդ ֆիլմը նկարելու համար: Դրանք գեղարվեստական ֆիլմեր են, բայց հնդկացիների համար տեսանելի կլինեն Հայաստանի տեսարժան վայրերը, բնությունը: Համոզված եմ, որ տեսանելի ապագայում ունենալու ենք օդային հաղորդակցություն»,- ասել է նախագահը:

 



Նման նյութեր