Փարիզում ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանից կողոպտիչներն առնվազն 10 մլն եվրո արժողությամբ իրեր են հափշտակել: Այս մասին հայտարարել են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներ:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հափշտակված իրերի գումարը կազմում Է մի քանի միլիոն դոլար:
Կողոպուտը տեղի Է ունեցել լույս հոկտեմբերի 3-ի գիշերը այն հյռուրանոցում, որտեղ իջեւանել Էր Քարդաշյանը: Reuters գործակալության տվյալներով՝ նրանից հափշտակել են զարդատուփ՝ հինգ-վեց միլիոն եվրո արժողությամբ զարդերով, եւ չորս մլն եվրո գնահատվող մատանի: Կողոպտիչները նաեւ տարել են երկու շարժական հեռախոս:
Ավազակային հարձակմանը մասնակցել Է դիմակավոր հինգ մարդ, որոնք ոստիկանական համազգեստ Էին հագել: Նրանք կապկպել են իրենց զոհին եւ փակել լոգարանում: Քարդաշյանի ներկայացուցիչը հայտարարել Է, որ նա չի տուժել, բայց շոկային վիճակում Է:
Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ընդհատել Է համերգը Նյու Յորքում՝ դա բացատրելով անհետաձգելի ընտանեկան հանգամանքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: