Սինգապուրը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է ամենաթանկ մեգապոլիսն օտարերկրացիների բնակվելու համար: Այս մասին են վկայում նոյեմբերի 6-ին հրապարակված քաղվածքները բրիտանական Economist Intelligence Unit (EIU) հանդեսի վերլուծական ստորաբաժանման զեկույցից:
Մասնավորապես, նշվում է, որ քաղաք-պետությունն «աշխարհում ամենաթանկ վայրն է ավտոմոբիլի ձեռքբերման, ինչպես նաև երկրորդը հագուստի արժեքով»: Վարկանիշում երկրորդ տեղն զբաղեցրել է Հոնկոնգը, որին հաջորդում են Ցյուրիխը, Տոկիոն և Օսական: Ամբողջությամբ վերցված, ինչպես ընդգծում են հետազոտության հեղինակները, կյանքի համար ամենաթանկ վայրերի տասնյակում ամենաշատն Ասիայի քաղաքներն են: Ցուցակում տեղ է գտել նաև Նյու Յորքը, որն էժանացած դոլարի պատճառով անցյալ տարվա համեմատությամբ երկու հորիզոնական իջել է և զբաղեցրել իններորդ հորիզոնականը:
Եվրոգոտու միակ ներկայացուցիչն է դարձել Փարիզը, որը հայտնվել է տասներորդ տեղում՝ այդ հորիզոնականը բաժանելով Կոպենհագենի հետ:
Զեկույցում դիտարկվել է 160 անուն ապրանքների և ծառայությունների արժեքը, որոնց թվում եղել են սննդամթերքը, հագուստը, տան ապրանքները, կոսմետիկան, բնակարանի վարձակալումը, տրանսպորտային ծախսերը, դպրոցի և մանկապարտեզների վարձը: