
UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն, իռլանդացի մարտիկ Կոնոր Մակգրեգորը պատասխանել է այն հարցին, թե որքան է վաստակում առանց մենամարտերի:
«Ամսական կես միլիոն դոլար եմ վաստակում, և դա առանձին եկամուտ է, որը կապ չունի մենամարտերի հետ: Երջանիկ եմ լինել այնտեղ, որտեղ գտնվում եմ հիմա, ինքս ինձ նախագահ եմ»,- ասել է Մակգրեգորը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բռնցքամարտի կանոններով անցկացրած Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտից Մակգրեգորը վաստակել է 130 միլիոն դոլար:
armsport.am