Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը 81 տարեկան դարձավ։ Արտիստը կինոյում ավելի քան 250 դեր է կատարել։
Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թ․ հոկտեմբերի 3-ին Երևանում։
Դերասանի կինոմատոգրաֆիական գործունեությունը սկսվել է 1960 թ․«Обвал» ֆիլմով, բայց նրան հայտնի է դարձրել Արտեմ Մանվելյանի դերը «Բարև, ես եմ» ֆիլմում, որից հետո նա կինոյում նկարահանվելու շատ առաջարկներ է ստացել։ «Եռանկյունի», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Անորսալի վրիժառուները» «Տրեստ» օպերացիան», «Հուլիսի վեցը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Կլիմ Սամգինի կյանքը», «Շիրլի Միրլի», «Մոսկովյան արձակուրդներ», «Ռուդն ու Սեմը», «Գլխավոր կոսնտրուկտորը»։ Սա միայն փոքր մասն է այն ֆիլմերի, որոնցում նկարահանվել է դերասանը։
Այսօր էլ Ջիգարխանյանը ամենաշատ նկարահանվող ռուսաստանցի դերասաններից մեկն է։