Պահը որսացողների և բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են նոր փորձառության. այսպիսի ուղերձ ուներ Hunter’s Passion երեկոն՝ համարձակ, նոր ու թարմ մտքերով: Երեկոյի կազմակերպիչը «Ավերս» ընկերությունն էր:
DoubleTree by Hilton հյուրանոցում ստեղծվել էր յուրահատուկ միջավայր, որտեղ սպասվում էր շքեղ հյուրասիրություն հատուկ հրավիրված հյուրերի համար, ովքեր ծանոթացան սահմանափակ քանակությամբ արտադրված ապրանքատեսակներին, լավ ժամանակ անցկացրին ու վայելեցին որակյալ երաժշտություն:
Լավագույնը ներկայացնող Hunter’s Passion փակ երեկոն լավ հնարավորություն էր ոսկեգույն և կարմիր մթնոլորտում նորը բացահատելու համար։ Երեկոյի ընթացքում յուրահատուկ համերգային ծրագրով ներկայացավ Գոռ Սուջյանը. տպավորիչ ելույթ, որի ժամանակ Գոռը և՛ նվագում էր, և՛ միևնույն ժամանակ կատարում իր հեղինակային երգերը։ Օրվա պարային ռիթմերն ապահովեցին DJ Leo-ն, DJ Serjo-ն։ Հատուկ այս երեկոյի համար ԱՄՆ-ից ժամանել էր A.Chilla-ն՝ իր live set-ով։ Միջոցառումը վարում էր Արսեն Գրիգորյանը:
Hunter’s Passion երեկոյին ներկա էին հայկական շոու բիզնեսի, նորաձևության, գործարար ոլորտի ներկայացուցիչներ, հայտնի ու սիրված դեմքեր: Երեկոյի ամենագեղեցիկ ու էսթետիկ պահերից էր ներկայացվող ապրանքատեսակը բացահայտող պարային բեմադրությունը՝ կարմիր ու ոսկեգույն մետաքսներով:
Կարմիրի ու ոսկեգույնի շքեղությամբ ու համադրությամբ՝ հատուկ սենյակներում հյուրերը հնարավորություն ունեին լուսանկարվել՝ անմահացնելով օրվա տրամադրությունն: Ի դեպ, Hunter’s Passion-ի հատուկ հրավիրված հյուրերը երեկոյի վերջում ստացան նաև անվանական նվերներ:
Ամբողջությամբ՝ el.am