Արևելագետ Սարգիս Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սաուդական լրատվամիջոցները հութիների կողմից մայրաքաղաք Էր-Ռիադի հրթիռակոծման համար մեղադրում են Իրանին:
Երեկ տարածված հայտարարության մեջ Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան հայտնեց, որ Եմենի տարածքից Էր-Ռիադի հրթիռակոծումը տեղի է ունեցել իրանական արտադրության հրթիռներով: Սաուդյան Արաբիան այն դիտում է որպես Իրանի կողմից հրահրված ռազմական ագրեսիա, և հետագայում կրկնվելու դեպքում իրավունք է վերապահում թույլատրված բոլոր միջոցներով ապահովել թագավորության անվտանգությունը»: