Թաթարստանում ձերբակալվել է տեղացի բնակիչ Ալմազ Նուրիևը, ով կասկածվում է հյուրանոցի մի քանի կենվոր կանանց բռնաբարության մեջ: Ըստ life.ru-ի, այդ մասին հաղորդվում է Քննչական կոմիտեի քննչական վարչության կայքէջում:
Դեպքը հիրավի սարսափազդու է: Ըստ քննության, 36-ամյա տղամարդը «Կվարտ» հյուրանոցում փնտրում էր իր ծանոթ կնոջ համարը, սակայն ընկերուհին իր սենյակում չի եղել: Դրանից հետո թաթարստանցին սկսել է թափառել հարկերով՝ նայելով բաց համարներից ներս: Դրանցից մեկում նա տեսել է 13-ամյա աղջկա և նրա հանդեպ կատարել «սեքսուալ բնույթի գործողություններ», հաղորդում են քննիչները:
Դրանից հետո չարագործը չի շտապել լքել հյուրանոցը. հարևան սենյակում նա գտել է նաև երկու քնած անչափահաս աղջիկների, նրանցից մեկին՝ 2005թ. ծնված աղջկան, նա տարել է լողասենյակ և այնտեղ բռնաբարել:
Բռնաբարողի երրորդ զոհը դարձել է փոքրիկ երեխայի 37-ամյա մայրը, ում նա գտել է մեկ հարկ վերևի համարում: Տղամարդը ներխուժել է սենյակ ու հարձակվել կնոջ վրա: Միայն դրանից հետո նա հեռացել է հյուրանոցից:
Անցած հանգստյան օրերին բռնաբարողին ձերբակալել են: Նրան մեղադրանք է առաջադրվել միանգամից երեք հոդվածներով: Իր մեղքը նա ընդունել է: