Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնակչուհուն հրապարակավ բռնաբարել են ու գլխատել այն պատճառով, որ նա հակակառավարական ապստամբների համար արգելված ձուկ էր պատրաստել, նրանք ավելի ուշ խմել են նրա արյունը: Սարսափելի հաշվեհարդարը, որը տեղի էր ունենում ամբոխի հավանություն տվող ծափահարությունների ներքո, տեսանկարահանել են, հաղորդում է Daily Mail-ը:
Ապստամբները մեղադրել են մատուցողուհուն, որ նա լոբի է մատուցել, որի մեջ եղել են տեղական ձկան կտորներ: Արդյունքում խորհուրդը դատապարտել է «մեղք» գործածին ու նրա ամուսնու երկրորդ կնոջ որդուն, ով այդ օրն աշխատել է ռեստորանում, հրապարակային արյունապղծության: Հետո ապստամբները գլխատել են ազգականներին, իսկ նրանցից ոմանք խմել են մահացած կնոջ արյունը և լուսանկարվել հատված գլուխների հետ:
Զոհվածների մարմինները երկու օրվա ընթացքում դրված էին տեղացի բնակիչների աչքի առաջ՝ մինչ դրանց գերեզման տեղափոխելը:
«Կամուինա Նսապու»-ի գրոհայինները մարտերի ժամանակ սեքսից, հիգիենայի պրոցեդուրաներից, մսից, ձկնից և որոշ այլ մթերքներից ձեռնպահ են մնում: Սակայն, ըստ Կոնգոյի սովորությունների հարցով մասնագետ Տշիմբալանգայի, կնոջ մահը «լրիվ հակառակ է տեղական ավանդույթներին, որոնք արգելում են ինչպես մահապատիժն, այնպես էլ արյունապղծությունը»:
«Սարսափելի բռնության այս դեպքերը թմրանյութերի կամ խելագարության հետևանք են, որի մեջ մարդիկ ընկնում են պատերազմի ու արյունահեղությունների ժամանակ»,- ասել է Տշիմբալանգան: