Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնում, հայտնում է Askanews պարբերականը։
Ինչպես հայտնել են Բեռլուսկոնիի լիազոր ներկայացուցիչները, ԱՄՆ-ում քաղաքական գործիչը կշարունակի վերականգնողական կուրսը սրտի վիրահատությունից հետո։
Բեռլուսկոնին հոսպիտալացվել էր սեպտեմբերի 30-ին՝ Նյու Յորք ժամանելուն պես։ Նրա մոտ հայտնաբերվել էին արյան ճնշման հետ խնդիրներ և սրտի շրջանում բորբոքում, որը ծանր վիրահատության հետևանք է եղել։
Նշվում է, որ Միլանի դատավոր Լաուրա Մարկիոնդելլին Բեռլուսկոնիի գործով դատական լսումները հետաձգել է։
Նրա գործով լսումները կվերսկսվեն դեկտեմբերի 19-ին։
168.am