«Վավերագրեր Ռոմանովների դարաշրջանից» ցուցահանդեսին բացառիկ փաստաթղթեր կներկայացվեն
Advertisement 1000 x 90

«Վավերագրեր Ռոմանովների դարաշրջանից» ցուցահանդեսին բացառիկ փաստաթղթեր կներկայացվեն

«Վավերագրեր Ռոմանովների դարաշրջանից» խորագրով ցուցահանդեսին կներկայացվեն երաժշտագետ, երաժշտական քննադատ, կոլեկցիոներ Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուից Ռոմանովների արքայատոհմի 1670-1917թթ. ժամանակաշրջանին վերաբերող բացառիկ փաստաթղթեր: Այն կբացվի նոյեմբերի 13-ին Երևանի Մոսկվայի տանը, կգործի մինչև նոյեմբերի 17-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կցուցադրվեն Պետրոս II-ի, Եկատերինա II-ի, Պավել I-ի, Ալեքսանդր I-ի, Ալեքսանդր II-ի ինքնագրերը, Լյուդովիկոս XIV թագավորի նամակը Պետրոս I-ին, Նապոլեոն I-ի՝ գահից երկրորդ հրաժարականը (գրված Ալեքսանդր I-ի և դաշնակիցների դրդմամբ), ռուսաստանյան պետական և քաղաքական ակնառու այլ գործիչների վավերագրեր, ինչպես նաև Կորգանովի կյանքն ու գործունեությունը ներկայացնող անձնական լուսանկարներ և արխիվային այլ նյութեր:

Ցուցահանդեսը ներկայացնում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը: