Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ իջել են 1%, նախորդ շաբաթվա 0.8% աճի փոխարեն: Դինամիկան, մեծ հաշվով, պայմանավորված էր ոսկու, արծաթի և պալադիումի գների անկումով, իսկ պլատինը թանկացել է: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության` 2017 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը 19752.55 դրամ է (շաբաթական անկումը`1%), արծաթինը` 262.34 դրամ (շաբաթական անկումը`1%), պլատինիումինը` 14240.55 դրամ (շաբաթական անկումը`0.9%), պալադիումինը` 14997.66 դրամ (շաբաթական անկումը`1.1%):
Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ իջել են 1%
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ