Miss BumBum մրցույթի մասնակից կանայք, որտեղ որոշում են Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքն ունեցող կնոջը, լուսանկարվել են հում մսից պատրաստված լողազգեստներով: Այս մասին հայտնել է Huffington Post-ը:
Նկարահանումը տևել է շուրջ ութ ժամ: Մասնակիցների հագած տավարի մսի միագումար քաշը կազմել է 50 կիլոգրամ:
Լուսանկարները զետեղված են մրցույթի հրավիրատոմսերի վրա: Կազմակերպիչները նշում են, որ տավարի մսից լողազգեստները լուսաբանում են «Կանայք պարզապես մսի կտոր չեն» պնդումը:
Miss BumBum մրցույթը Բրազիլիայում անցկացվում է յոթերորդ անգամ: Դրա պայմաններն արգելում են պլաստիկ վիրահատությունը հետույքի չափերի և տեսքի փոփոխման համար: