Տասը տարի առաջ Կատալինա կղզում առևտրային նավի մնացորդներ են հայտնաբերվել։ XVII դարի վերջին Նոր Ջուղայի առևտրականները վարձել էին առագաստանավը, որը կորել էր Հնդկական օվկիանոսում։
«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Կարեն Բալայանն ու Հովհաննես Հակոբյանը պատմում են այս առագաստանավի ճակատագրի մասին, ներկայացնում, թե հայերն ինչ դեր են ունեցել ժամանակակից Հնդկաստանի տարածքում միջազգային առևտրատնտեսական հարաբերություններում։
ХV դարի վերջին Վասկո դա Գաման շրջանցեց Աֆրիկա մայրցամաքը և բացեց Հնդկաստան տանող ճանապարհը։ Եվրոպացիները սկսեցին տեղավորվել այդ տարածաշրջանում։ Ի զարմանս նրանց, տեսան, որ այնտեղ դարեր ի վեր գործող առևտրային ցանցեր կան, որոնցում առաջատար դեր ունեն հայերը։ Եկվորներն իսկույն օգտվեցին հայկական միջնորդությունից։