Բարսելոնա. Մեզ Twitter-ում բավական է 5 նիշ ֆուտբոլի էությունը բացատրելու համար
Advertisement 1000 x 90

Բարսելոնա. Մեզ Twitter-ում բավական է 5 նիշ ֆուտբոլի էությունը բացատրելու համար

Կատալոնական «Բարսելոնան» արձագանքել է Twitter սոցիալական կայքում հաղորդագրության առավելագույն նիշերի քանակը մեծացնելուն:

Ի տարբերություն մյուս ակումբների՝ «կապտանռնագույնները» փոքր հաղորդագրություն են թողել:

«Չնայած նրան, որ այժմ կարող ենք օգտագործել մինչև 280 նիշ, մեզ բավական կլինի հինգը, որպեսզի բացատրենք ֆուտբոլի էությունը՝ Մեսսին»,- գրել է «Բարսելոնան»:

Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 11 խաղում Լիոնել Մեսսին խփել է 12 գնդակ՝ գլխավորելով ռմբարկուական ցուցակը:

armsport.am