
Զավեշտալի դեպք է տեղի ունեցել բոլիվիական «Պետրոլերո» ակումբի հետ:
Ինչպես տեղեկացնում է «A bola»-ն, Բոլիվիայի առաջնությունում հանդես եկող թիմը 950 կիլոմետր է անցել «Բոլիվարի» հետ արտագնա խաղին մասնակցելու համար, սակայն ֆուտբոլիստները ստիպված են եղել գիշերել հանդերձարանում:
Բանն այն է, որ «Պետրոլերոն» չէր վճարել հյուրանոցի համար, ինչի պատճառով ոմանք ստիպված էին քնել հատակին:
armsport.am