
ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելումասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ համաձայնագրով էապես դյուրացվում է Հայաստանի քաղաքացիների համար Դանիա մուտքի վիզայի ստացումը:
«Հայաստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում մինչև 90 օր մնալ Դանիայում և շենգենյան գոտու այլ երկրների տարածքում: Դյուրացումը վերաբերում է տարբեր խմբերի՝ գիտնականներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, պատվիրակությունների անդամներին: Սա լուրջ քայլ է՝ Եվրոպական միության հետ վիզաների դյուրացման գործում»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարարը: