Greatpicture.ru-ն գրում է, որ այս թեստն օգնում է բացահայտումներ անել կենսակերպի մասին։ Նայեք լուսանկարին և ֆիքսեք, թե ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում։
Եթե առաջինը գյուղ եք տեսել, նկատել եք այն, ինչ սերտորեն կապված է ազատության հետ՝ ճնճղուկներ, գյուղ։ Ազատ, անկախ մարդ եք, ով չի բավարարվում հաջողություններով, որոնց արդեն իսկ հասել է։
Ազատության բացասական կողմը։ Եթե պատկերացնենք, որ դուք նավակ եք, իսկ ափերը՝ կյանքը, որը բաղկացած է ամենօրյա հոգսերից, դուք կապված չեք ափին և հեշտությամբ կարող եք կորել։ Կարող եք այնպիսի վարքագիծ դրսևորել, որը վեճերի, բաժանության պատճառ է դառնում։ Խնդիրն այն է, որ մարդկանց մեծ մասի համար հասկանալի չէ ազատ մարդու մտածելակերպը, ում համար սեփական բարեկեցությունն ու հետաքրքրություններն առաջին տեղում են։ Այս մարդիկ կյանքում հաճախ են միայնակ լինում, ներփակվում։ Բայց նրանք հարկավոր են աշխարհին, քանի որ լույս են մթության մեջ։
Ազատության դրական կողմերը։ Բացառիկ մարդ եք, ունեք սուր միտք, հսկայական ներաշխարհ, հանդուգն բնավորություն, խարիզմ։ Հետաքրքիր զրուցակից եք, ում հետ հաճելի է ժամանակ անցկացնել։ Կարող եք զգալ մարդու հոգեբանությունը։ Բնավորությանը բնորոշ են բացառիկությունն ու անկրկնելիությունը։ Կարողանում եք ընտրել այն, ինչով ցանկանում եք զբաղվել, և ոչ թե՝ հետևել մյուսներին։ Կարողանում եք դադարեցնել հարաբերությունները, երբ վիրավորում են ձեր արժանապատվությունը։ Կարողանում եք ձեզ պահել այնպես, ինչպես ցանկանում եք՝ առանց ոտնահարելու մյուսների իրավունքները։ Կարողանում եք հաղթահարել դժվարություններն ու իրականություն դարձնել երազանքները։
Եթե առաջինը փիղ եք տեսել, նշանակում է՝ դեպրեսիայով եք տառապում և պաշտպանության կարիք ունեք։ Կյանքի այս փուլում անկարող եք ապահովել սեփական ազատությունը։
Հանգստությունը ձեր գլխավոր դրական հատկությունն է։ Հավասարակշռված եք, բարեկիրթ, համեստ, ազնիվ, անկեղծ, մեծահոգի, դատող մարդ, սակայն կյանքի այս փուլում բավական պասիվ եք։ Խնդիրն այն է, որ սեփական «ծանր» մտքերը ձեզ ստիպում են կանգ առնել տեղում և գոհանալ նրանով, ինչի արդեն հասել եք։ Բայց նախկինում դուք այդպիսին չէիք. հակառակը՝ ձգտում էիք իրականություն դարձնել նպատակներն ու երազանքները։ Ներքին ձայնը հուշում է, որ հարկավոր է առաջ շարժվել, բայց փղի նման ծանր կյանքը խլացնում է այդ ձայնը և թույլ չի տալիս առաջ շարժվել։ Ինքներդ ձեզ հրամայեք ապրել, ստեղծագործել, խոսել, բղավել, սիրել, ներել, և ոչ թե՝ պարզապես գոյություն ունենալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը