Իմ խմբում ունեմ «Հայաստանի ձայնին». Սոֆի Մխեյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Իմ խմբում ունեմ «Հայաստանի ձայնին». Սոֆի Մխեյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Սոֆի Մխեյանը: Նրա հետ խոսել ենք ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Բրազիլիա եւ Արգենտինա այցի, Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման, ինչպես նաեւ «Հայաստանի ձայնի» չորրորդ եթերաշրջանի մասին:

– Սոֆի, ինչպես կայացավ Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը և Ձեր այցը Բրազիլիա ու Արգենտինա:

– Իրականում այս առաջարկը ստացել էի դեռեւս 5-6 ամիս առաջ: Ըստ նախնական տվյալների՝ պետք է Արգենտինա եւ Բրազիլիա մեկնեի դեռ այն ժամանակ՝ տիկին Հրանուշի հետ միասին, սակայն, տեխնիկական պատճառներով մեկնելը չստացվեց, բայց Հրանուշ Հակոբյանը ավելի ուշ ասաց, որ համերգները ուժի մեջ են: Ի դեպ, ես շատ շնորհակալ եմ նրան, որ հենց մեզ էր վստահել հանդես գալ Բրազիլիայի եւ Արգենտինայի հայ համայնքի համար:

Ինչպիսի՞ տպավորություններով եք վերադարձել հայրենիք:

– Նախ ասեմ, որ մենք հանդես էինք գալիս ՀՀ սփյուռքի նախարարության  «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» 2017թ. ծրագրի շրջանակներում: Բրազիլիայի Օզասկո քաղաքում ելույթ ունեցանք «Հայկական մշակութային 5-րդ փառատոնի» համերգի ընթացքում, ի դեպ՝ փառատոնը այնտեղի հայ բնակիչների համար իսկական տոն էր: Հոկտեմբերի 25-30-ը Օզասկոյից մեկնել ենք Բուենոս-Այրես, որտեղ հոկտեմբերի 28-ին տեղի հայ համայնքի ներկայացուցիչների աջակցությամբ կազմակերպվեց համերգ «Վիսենտե Լոպեսի Դերձակյան» վարժարանում, որին մասնակցում էին աշակերտները, ուսուցիչները եւ համայնքի ներկայացուցիչները: Վերջիններս Արգենտինայի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանի գլխավորությամբ կազմակերպեցին եւս մի քանի համերգներ ծերանոցում եւ եկեղեցուն կից Սալա-Սիրնույշ դահլիճում:

– Սոֆի, խոսենք նաեւ «Հայաստանի ձայնի» 4-րդ եթերաշրջանի մասինՀասցնո՞ւմ եքայդքան շատ շրջագայություններին զուգահեռ նրանց պատրաստել համերգներին:

– Այդ հարցում ես ջանք ու եռանդ չեմ խնայում: Եթե անգամ Հայաստանում չեմ լինում, ապա օնլայն միշտ կապի մեջ ենք լինում, նրանց հետեւում են համապատասխան մասնագետները, իսկ արդեն վերադառնալուցս հետո հասցնում ենք ըստ արժանվույն պատրաստվել համերգներին:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր