Արաս Օզբիլիս. Ուրախ եմ, որ հավաքականն ու ազգը շարունակում են աջակցել ինձ
Advertisement 1000 x 90

Արաս Օզբիլիս. Ուրախ եմ, որ հավաքականն ու ազգը շարունակում են աջակցել ինձ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Բելառուսի հետ անցկացրած ընկերական խաղից հետո կիսվել է տպավորություններով.

«Դժվար չէր գոլս խփելը, քանի որ այդ դրվագում հայտնվել էի ճիշտ տեղում: Խաղացինք որպես միասնական թիմ, ցույց տվեցինք, որ կարող ենք խաղալ: Իհարկե, կան գործոններ, որոնց շուրջ դեռ պետք է աշխատենք և բարելավենք:

Այո, ակումբում այնքան էլ շատ չեմ խաղում, բայց ուրախ եմ, որ հավաքականն ու մեր ազգը ազգը շարունակում են աջակցել ինձ, քանի որ ինձ համար հեշտ չէ այս պահին: Շատ ուրախ եմ, որ հավաքականի գլխավոր մարզիչն ինձ խաղալու հնարավորություն տվեց: Հույս ունեմ, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ինչ-որ փոփոխություն կլինի»,- ասաց Օզբիլիսը:

Հիշեցնենք՝ Բելառուսի հետ խաղի 41-րդ րոպեին հանդիպման մրցավարը 11 մետրանոց նշանակեց: Նշակետին մոտեցած Հենրիխ Մխիթարյանի երկու վրիպումից հետո վրա հասած Արաս Օզբիլիսը գնդակը գլխի գեղեցիկ հարվածով կարողացավ ուղարկել մրցակցի դարպասը և բացել հանդիպման հաշիվը:

armsport.am