Ինչպես հայտնում է РЕН ТВ-ն, կյանքի 70-րդ տարում մահացել է ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովը: Նա երկար ժամանակ բուժվել է օնկոլոգիական հիվանդության պատճառով: 2016 թ. ամռանը ստիպված է եղել հետաձգել բոլոր հյուրախաղերը:
Զադորնովը ծնվել է 1948 թ. Լատվիայի Յուրմալա քաղաքում: Եղել է Ռուսաստանի գրողների միության անդամ: Ավելի քան 10 գրքի հեղինակ է: Երգիծաբանը հայտնի էր բոլորին, և նրա համերգները լեփ-լեցուն էին: Հայտնի էր արևմտյան մշակույթի քննադատական ելույթներով:
Միխայիլ Զադորնովը երկու անգամ էր ամուսնացել: Երկրորդ ամուսնությունից նա ունի 27-ամյա դուստր:
ren.tv