
«Բարսելոնան», ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում 3:4 հաշվով արտագնա պարտություն կրելով Վիգոյի «Սելտայից», թարմացրել է սեփական հակառեկորդներից մեկը:
Կատալոնական ակումբը Պրիմերայում վատագույն մեկնարկն են գրանցել 2005/06 մրցաշրջանից հետո: 7-րդ տուրից հետո «Բարսելոնան» ունի 13 միավոր և չորրորդ տեղում է: 11 տարի առաջ կատալոնական ակումբը մեկնարկային 7 խաղերից հետո վաստակել էր 10 միավոր:
Հիշեցնենք, որ 2005/06 մրցաշրջանում «Բարսելոնան» անհաջող մեկնարկից հետո Իսպանիայի չեմպիոն էր հռչակվել, գրում է Sport.es-ը: