Dolce & Gabbana-ն մակարոն է վաճառելու
Advertisement 1000 x 90

Dolce & Gabbana-ն մակարոն է վաճառելու

Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը Pastificio Di Martino պաստա արտադրողի հետ համատեղ թողարկելու է պաստայի հավաքածու: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը: Նշվում է, որ թողարկումը նվիրված է ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներին: Մակարոնը վաճառվելու է ընծայական հավաքանիով, որը ներառում է ընկերության լոգոտիպով տարաձև պաստայի չորս փաթեթ, ինպես նաև ֆիրմային գոգնոց: 110 դոլար արժողությամբ հավաքանին վաճառքում կհայտնվի նոյեմբերի 15-ին:

Ընդամենը խանութներ կուղարկվի շուրջ 5 հազար օրինակ, հազարը՝ ԱՄՆ: Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը հիմնվել է 1985 թվականին: Մակնիշի առաջին բուտիկը բացվել է 1986 թվականին Միլանում: Մակնիշը մասնագիտանում է հագուստի, աքսեսուարների, պարֆյումերիայի և կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բրենդի նշանավոր երկրպագուների թվում են՝ Մադոննան, Սթինգը, Քայլի Մինոուգը, Մոնիկա Բելուչին, Նաոմի Քեմփբելը և ուրիշներ: Կոսմետիկայի և պարֆյումերիայի արտադրության մեջ բրենդի օգտագործման իրավունքը պատկանում է Shiseido Group կորպորացիային:

 



Նման նյութեր