Վալերի Միրզոյանի գրառումը. Այսօր մամուլում կարդացի իմ հարգարժան գործընկերներից մեկի խոսքը (լավ, ո՞վ էր քեզ ստիպել), թե, ի՞նչ կա որ, բանակում էլ ուսանողը կարող է հաջողությամբ գիտությամբ զբաղվել: Այ, օրինակ, սոցիոլոգ ենք պատրաստում, բակալավրիատից կգնա բանակ, այնտեղ թող զբաղվի ռազմական սոցիոլոգիայի պրոբլեմներով:
Այս առիթով մի դեպք հիշեցի խորհրդային բանակից: Մեր «կոմբատը»՝ վաշտի հրամանատարը, Մորոզով ազգանունով մի մայոր էր: Հենց որ ձեռքս մի գիրք էր տեսնում, խլում էր, շպրտում և հպարտ կրկնում իր սիրած խոսքը՝ «Здесь армия, здесь нужно не знание, а сознание!»: Այս մարդը հրաշալի ձևակերպել էր բանակային կյանքի հարացույցը՝ գիտակցություն, ոչ թե գիտելիք, ենթակայություն, ոչ թե իմացություն: Այնպես որ, թող մեզ հեքիաթներ չպատմեն «բանակում գիտությամբ զբաղվելու հնարավորության մասին»: