Ինչո՞ւ է այդքան բարդ ծխախոտից հրաժարվելը
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է այդքան բարդ ծխախոտից հրաժարվելը

Միչիգանի համալսարանի գիտնականները գտել են այն գենետիկ ուղին, որը կապակցված է նիկոտինից կախվածության հետ։ Հենց դրա պատճառով են որոշ ծխողներ այդքան դժվարանում ծխախոտից հրաժարվելու հարցում։

Փորձագետները ծխելուց հրաժարվելու համախտանիշը գնահատել են Caenorhabditis elegans որդերի օրինակով, որոնց մոտ զարգանում է նիկոտինային լիարժեք կախում։ Առանձնացվել են հատուկ գեներ ու ՌՆԹ-ն, որոնք կարևոր են կախման ու ծխախոտից հրաժարվելու համախտանիշի զարգացման տեսակետից։ Ուշադրության կենտրոնում են հայտնվել սպիտակուցները՝ նիկոտինային ացետիլխոլինային ռեցեպտորներ, որոնք էլ հենց պատասխանատու էին նիկոտինի հանդեպ կախման համար։

Գենետիկներն ուսումնասիրել են այդ սպիտակուցների հետ կապակցված գեները։ Պարզվել է, որ կա պրոցեսի մեջ ներառված գեների հավաքածու, որը հանգեցնում էր նիկոտինային ացետիլխոլինային ռեցեպտորների արտադրման բարձրացմանը։ Իսկ ՌՆԹ-ն (ՌՆԹ փոքր մոլեկուլներ, որոնք օգնում են կարգավորել գեների էքսպրեսիան) կարևոր դեր էր կատարել նկարագրված սխեմայի մեջ։ Գիտնականների կարծիքով, նույնատիպ մեխանիզմներ են գործում նաև մարդկանց օրգանիզմում։

med.news.am